AM
27 February 2025 - 14:52 AMT

Նոր Երզնկայում տեղադրվել է երթևեկությունը վերահսկող լուսանկարահանող սարք

Նոր Երզնկայում տեղադրվել է երթևեկությունը վերահսկող լուսանկարահանող սարք, հայտնում է համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը։

Հաշվի առնելով, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողություն նախկինում չի իրականացվել, շատ վարորդների համար ստեղծվել էին պայմաններ սահմանված արագությունը գերազանցելու համար։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ավտոճանապարհի այն հատվածում, որը անցնում է Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրով, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։ Տվյալ հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը սահմանված է 60 կմ/ժ։

Լուսանկարահանող սարքը կգործարկվի մարտի 3-ից։