AM
28 February 2025 - 06:50 AMT

Հունաստանը հաստատել է աջակցությունը ՀՀ ԶՈւ բարեփոխումներին

Պաշտոնական այցով Հունաստան ժամանած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որը վերահաստատել է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումների գործընթացը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին։

Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հետ։

Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել այս ոլորտում ընթացող փոխգործակցությունը, անդրադարձել են իրականացված ծրագրերին և նախանշել հետագա անելիքները։

Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության զարգացման հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։