Փետրվարի 27-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նվիրված է եղել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանը։
Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ ներկայացնելով նախագծի մանրամասները և պատասխանելով ներկաների հարցերին։
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է քննարկելու Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նա հայտնել է, որ 20-30 հոգանոց խմբերով մասնակիցները կհրավիրվեն կառավարություն:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից: