AM
25 May 2009 - 14:48 AMT

Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել ուսանող-մոդելավորողների հավաքածուների ցուցադրություն

Ցուցադրությանը մասնակցում էին շուրջ 100 ուսանողներ, որոնք հանդես էին գալիս ինչպես մոդելավորողների, այնպես էլ մոդելների դերում: Ներկայացվել է 130 աշխատանք ավանգարդ, կոկտեյլ-երեկույթ ոճերով, ինչպես նաեւ ամենօրյա եւ երեկոյան զգեստներ:

Չվախենալով փորձարկումներից` ուսանողները վառ երեւակայություն էին ցուցաբերել եւ հանդիսատեսին ներկայացրել շատ անսովոր հագուստներ: Չնայած հագուստների անսովորությանը` համարյա յուրաքանչյուր հավաքածուի մեջ ընդգծված էր հին հայկական ոգին: Հագուստների անսովորությունն ու կատարման վարպետությունը զարմանացնում էին, չնայած նրան, որ ուսանողներն օգտագործել էին սեփական միջոցները, բայց այնուամենայնիվ նրանց աշխատանքներում պրոֆեսիոնալիզմ էր զգացվում: