AM
3 March 2025 - 14:57 AMT

Բեռնախցիկում ադրբեջանական դրոշով շրջող մեքենայի վարորդը ներկայացվել է ոստիկանություն

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է գրառման մեջ։