«Սլավ Մոթորս» ընկերությունը հանդիսավորությամբ նշել է Audi-ի 20-ամյակը Հայաստանում՝ ընդգծելով տարիների նվաճումները, նորարարական զարգացումները և հավատարմությունը որակին ու առաջադիմությանը: Միջոցառումը տեղի է ունեցել առանձնահատուկ մթնոլորտում՝ համախմբելով բրենդի գործընկերներին, հավատարիմ հաճախորդներին և ավտոմոբիլային ոլորտի ներկայացուցիչներին:
Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու բացառիկ ակտիվությունների, այդ թվում՝ մեքենայի համար անձնական բույր ստեղծելուն և «Հաջողության անիվ» խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:
20 տարվա համատեղ ճանապարհ

«Սլավ Մոթորսի» պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ ընկերությունը դարձավ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մասնագիտական թիմի նվիրվածության և որակյալ սպասարկման շնորհիվ՝ Audi-ն Հայաստանում կայուն զարգացում ապրեց, դառնալով ոչ միայն բարձրակարգ մեքենաների բրենդ, այլև ապրելակերպ՝ տեխնոլոգիական նորարարության և դիզայնի կատարելության խորհրդանիշ:
«Մեր նպատակն է եղել ոչ միայն ներկայացնել Audi-ն, այլև ստեղծել նոր չափանիշներ Հայաստանում՝ ավտոմոբիլային սպասարկման և հաճախորդների փորձառության ոլորտում», – ասել է «Սլավ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:

Ապագային նայելով վստահությամբ
20-ամյակի միջոցառումը վերածվել է իրական տոնի, երբ դրա ընթացքում մի յուրահատուկ պահ նշանավորեց Audi Q8 մոդելի վաճառքը։ Հաճախորդը, ով երկար ժամանակ հետևել էր այս բացառիկ սպորտային մոդելին, հենց այդ երեկո որոշեց իրականացնել իր երազանքը՝ ձեռք բերելով Audi Q8: Այս կարևոր իրադարձությունը դարձել է ամբողջ երեկոյի հատուկ պահը, որը նշվել է մեծ խանդավառությամբ և ծափողջույններով:
Միջոցառմանը ներկայացվել են նաև Audi-ի նոր մոդելները, ներառյալ Audi Q8, Audi Q7 և հայտնի Q5 մեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և ինժեներական կատարելությամբ:

Audi-ն Հայաստանում շարունակելու է ներդրումներ կատարել սպասարկման որակի բարելավման, նորարարական տեխնոլոգիաների ներմուծման և էլեկտրամոբիլային ոլորտի զարգացման ուղղությամբ:
«Մենք նայում ենք ապագային վստահությամբ՝ հավատարիմ մնալով Audi-ի «Vorsprung durch Technik»՝ «Առաջընթաց տեխնոլոգիաների միջոցով» կարգախոսին», – ընդգծել է Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է հիշարժան տեսանյութ, որը ներկայացրել է Audi-ի և «Սլավ Մոթորսի» անցած ուղին Հայաստանում՝ ընդգծելով նորարարության և կատարելության նշանակությունը բրենդի հաջողության համար:
