AM
4 March 2025 - 10:43 AMT

Երևանի քաղաքապետարանից ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանից ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,–ասվում է գրառման մեջ։

Փետրվարի սկզբին Երևանի քաղաքապետարանի 4 ներկա և նախկին պաշտոնյա էր ձերբակալվել։ Բոլորն էլ կալանավորվել են։