ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ զրուցելով լրագրողների հետ, ընդգծել է, որ նրա գործն ու գաղափարները մինչ օրս ուղղորդում են թե՛ «Երկրապահ» կազմակերպությանը, թե՛ ամբողջ հայ ժողովրդին։
Նա կարծիք է հայտնել, որ Վազգեն Սարգսյանի ծրագրերի անկատար մնալու հիմնական պատճառը պետք է փնտրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերում, հայտնում է Aysor.am-ը։
Միքայելյանը նաև նախազգուշացրել է, որ եթե այս գործը չբացահայտվի, «երևի մեր պետությունը ճակատագիր չունենա»։
«Մենք Վազգեն Սարգսյանի 65-ամյակին հայտարարությամբ հանդես ենք եկել, որ «հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտվի։ Մենք պահանջատերն ենք», ասել է նա։
Եթե «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, երևի մեր պետությունը ճակատագիր չունենա։ Նման բաները կարող են կրկնվել, եթե չբացահայտվի «հոկտեմբերի 27»-ը։ Որ այսօր մենք այս օրին ենք հասել, բոլոր հետևանքները գալիս են «հոկտեմբերի 27»-ից», ընդգծել է ԵԿՄ նախագահը։
Մարտի 5–ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ սպարապետը կդառնար 66 տարեկան: Այդ առիթով նրա հարազատները, ընկերները հասարակական, քաղաքական գործիչներ այցելել են Եռաբլուր։ Նա սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության հետևանքով։