Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ ավտոմեքենայի և մարդատար գնացքի բախման հետևանքով կան զոհեր։
«Հարավկովկասյան երկաթուղին» հայտնել է, որ մեքենայում գտնվող չորս անձից երկուսը մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 19։32-ին, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։