Գործադիրը հավանություն է տվել փոփոխություններին «ԱՊՀ մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրում։
Գործող պայմանագիրը նախատեսում է հարցումների փոխանցումը իրականացնել էլեկտրոնային եղանակով, սակայն փոխգործակցության հստակ մեխանիզմներ դեռևս սահմանված չեն։ Փոփոխությունները թույլ կտան ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմիններին տեղեկատվական փոխգործակցության շրջանակում կիրառել փաստաթղթի էլեկտրոնային պատճենը, որը կստեղծվի թղթային փաստաթղթի սկանավորման կամ լուսանկարման միջոցով։
Սահմանադրական դատարանը պետք է գնահատի, թե որքանով են պայմանագրով նախատեսված պարտավորությունները համահունչ ՀՀ Սահմանադրությանը։ Դրական եզրակացության դեպքում նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով։
Պայմանագիրը վավերացվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ դրա փոփոխությունների արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Արձանագրությունն ունի վավերացման վերապահում։