Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, թռիչքից 40 րոպե անց, վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական անսարքության հետևանքով։
Այդ մասին հայտնել է թռիչքի ուղևորներից մեկը, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը նախատեսվածից ուշ՝ Մոսկվայի ժամանակով 08:20-ին է դուրս եկել «Վնուկովո» օդանավակայանից, իսկ մոտ 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ այն պետք է վերադառնա՝ տեխնիկական խնդրի պատճառով։
Ուղևորը հավելել է, որ իրենց արդեն տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ օդանավ, որով էլ շարունակելու են ուղևորությունը դեպի Երևան։ Սակայն թռիչքը դեռ չի իրականացվել։