Wildberries & Russ միավորված ընկերության Հետազոտական կենտրոնի անցկացրած ուսումնասիրության համաձայն Հայաստանում տղամարդկանց 92%-ը նախատեսում է նշել Կանանց միջազգային օրը։ Այս ցուցանիշը գերազանցում է ԱՊՀ այլ երկրներում արձանագրված թվերը։
Հարցմանը մասնակցել են Wildberries-ի միջոցով գնումներ կատարողներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։ Մարտի 8-ի տոնակատարությանը առավել ակտիվ ներգրավվածություն է արձանագրվել Հայաստանում (87%) և Ղազախստանում (86%), որտեղ այս օրը լայնորեն նշվում է։
Ընդհանուր առմամբ, տղամարդիկ մարտի 8-ն առավելապես կապում են ֆինանսական ծախսերի հետ, մինչդեռ կանայք կենտրոնանում են տոնի հուզական և խորհրդանշական նշանակության վրա, սակայն Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է․ այստեղ տղամարդիկ այս օրն ավելի քիչ են կապում ծախսերի հետ, քան ԱՊՀ այլ երկրներում։
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք հիմնականում նախատեսում են նվերների վրա ծախսել 4400–22,000 դրամ, սակայն Հայաստանի դեպքում տղամարդիկ ավելի առատաձեռն են․ նրանց կողմից նախատեսված ծախսերը տատանվում են 4400–132,000 դրամի սահմաններում։
Հայաստանում մարտի 8-ի առիթով առավել հաճախ նվիրում են ծաղիկներ, դիմահարդարման պարագաներ, հագուստ, աքսեսուարներ, տան ապրանքներ, զարդեր և այլ նվերներ։