AM
7 March 2025 - 13:10 AMT

Սպասվում են արևոտ ու տաք օրեր․ Օդի ջերմաստիճանը կհասնի +16-ի

Մարտի 7-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 8-12-ը Երևանում և Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ից մինչև 12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7–ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +16-ի, մարտի 8–ին կգրանցվի +17։