Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը․ ՀՀ–ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի մոտ 644,000 դոլար արժեքով հողամասը։
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը։
Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցով դատարանից պահանջվել է անվավեր ճանաչել 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել էր Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև։
Դատախազությունը նաև պահանջել է պայմանագրի անվավեր ճանաչման հետևանքով կիրառել դրա չեղարկման իրավական հետևանքները։