AM
10 March 2025 - 06:48 AMT

Միրզոյանը Հնդկաստանում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան։ Այցի շրջանակում նախատեսվում է նրա հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Միրզոյանը կմասնակցի նաև այլ հանդիպումների և քննարկումների, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA), հայտնում է ԱԳՆ–ն։

«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- ընդգծել է նախարարn այցից առաջ։