AM
10 March 2025 - 07:16 AMT

Oդի ջերմաստիճանը մարտի 10-ից կբարձրանա 5-8 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 10-14-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևելյան ուղղության է, որի արագությունը կկազմի 2-5 մ/վ։ Oդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում նույնպես մարտի 10-14-ը տեղումներ չեն սպասվում։ Մարտի 10-ի ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 16-18 աստիճանի, իսկ երեկոյան կգրանցվի +8…+10 աստիճան տաքություն։