Մեծամորի ատոմակայանի տարածքում գտնվող պահեստից գողություն է կատարվել, դրա հիման վրա հարուցվել է վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից , տեղեկացնում է Radar Armenia-ն։
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստից գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (գողություն)»,- հայտնել են ՀԱԷԿ-ից։
Իրավապահները նախաքննություն են իրականացնում։