AM
11 March 2025 - 08:25 AMT

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են միայն Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահով երթևեկությունն ապահովելու համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։