AM
11 March 2025 - 11:18 AMT

Առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +26-ի

Հայաստանի տարածքում մարտի 11-ի ցերեկը և 12-16-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին կլինի հարավարևելյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկվանից սկսած, 12-16-ը, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Մասնավորապես Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +26 աստիճան։

Երևանում մարտի 11-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 12-16-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +20․․․+23 աստիճան։