Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ին անցկացված նիստի ընթացքում վիճակահանությամբ որոշել է մարտի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։
Վիճակահանությունը կատարվել է յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև առանձին՝ սկզբում Փարաքար համայնքի համար, որտեղ առաջադրված կուսակցությունների և դաշինքների թիվը ամենափոքրն է։
Այն կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի վիճակահանությանը, այլևս չի ներգրավվել Գյումրի համայնքի համար անցկացված վիճակահանության մեջ, և նրանց ստացած համարը չի կիրառվել Գյումրիի դեպքում։
Վիճակահանության արդյունքում Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը ստացել են հետևյալ հերթական համարները․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
- «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3
- «Կայունություն» կուսակցություն – 4
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ համարները․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 2
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 3
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4
- «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն – 5
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8
- «Իմ հզոր համայնք» – 9