AM
13 March 2025 - 08:47 AMT

ՀՀ–ն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հատուկ միջոցառում, որը նվիրված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է այս ոլորտում մշակված ռազմավարությանը՝ կարևորելով դրա գործնական կիրառումը։ Նա առանձնացրել է այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են այս քաղաքականության արդյունավետ իրագործման համար։

Նրա խոսքով՝ ռազմավարությունը ներառում է իրավապահ մարմինների տեխնիկական վերազինման բարձրացումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկման միջոցառումները, ինչպես նաև առողջապահական ոլորտի հետ ակտիվ համագործակցությունը։

Միջոցառման ընթացքում ծավալվել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։