Մարտի 14-ի վաղ առավոտյան Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը բռնկվել է քարի արտադրամասում։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 07:20-ին, իսկ ամբողջությամբ մարել՝ 07:50-ին։






