Մարտի 15–ին պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում, որտեղ մարտի 30-ին նախատեսված են ավագանու արտահերթ ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանության միջոցով ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին տրամադրվել են հերթական համարներ։
Փարաքար համայնքում մասնակցող քաղաքական ուժերը ստացել են հետևյալ համարները․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
- «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3
- «Կայունություն» կուսակցություն – 4
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն ստացել են հետևյալ համարները․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 2
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 3
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 5
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8
- «Իմ հզոր համայնք» – 9
Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև մարտի 28-ը։