AM
18 March 2025 - 09:44 AMT

Air Arabia Abu Dhabi–ն Երևանից Աբու Դաբի թռիչքներ կիրականացնի

Air Arabia Abu Dhabiավիաընկերությունը կսկսի թռիչքներ Աբու Դաբի – Երևան – Աբու Դաբի երթուղով, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ավիաընկերությունը նշված ուղղությամբ չվերթեր կիրականացնի հունիսի 1-ից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի։