AM
19 March 2025 - 11:10 AMT

ԱՄՆ դեսպանն այցելել է միջնադարյան Լոռի Բերդ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ՝ շարունակելով բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում է իր վեհաշուք գեղեցկությամբ և լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։