Մարտի 20-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սիսիանի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արագածի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Արտաշատի և Գորիսի տարածաշրջաններում՝ մառախուղ, տեսանելիությունը կազմում է 50-60 մետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Չնայած եղանակային պայմաններին, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։