Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ակնկալում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կդատապարտի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անհարգալից արտահայտությունը՝ «փափախով քուրդ», որը նա արել էր Երևանի ավագանու վերջին նիստում։
Մանուկյանը հավելել է, որ «Հայաստանում մեր քուրդ եղբայրներն ու քույրերը նշում են գարնան տոնը» և հավելել, որ քուրդ համայնքը մշտապես կարևոր դեր է ունեցել Հայաստանում, գրում է Aravot.am-ը։
«Պարոն Սիմոնյան, օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Եվ որպես Ազգային ժողովի նախագահ, որը նաև ղեկավարում է այն խորհրդարանը, որտեղ ներկայացված են քուրդ ու ասորի համայնքներ, ակնկալում եմ, որ դուք կդիրքորոշվեք՝ առնվազն դատապարտող կարճ արտահայտությամբ», – ասել է Գեղամ Մանուկյանը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «մեր խոսակցական լեզվում հաճախ օգտագործվում են թևավոր արտահայտություններ, որոնք չեն արտահայտում ուղիղ իմաստը»։
«Ես վստահ եմ, որ պարոն Ավինյանը ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել», – ասել է Սիմոնյանը։
Սակայն, Գեղամ Մանուկյանը այս հարցին արձագանքել է՝ ասելով, որ «մեր լեզվում կան այնքան թևավոր արտահայտություններ, որոնք չպետք է վիրավորեն։ Դրանցից մեկն է՝ անաղուհաց քրդի շուն, բայց դա երբեք ոչ մեկ չի օգտագործում»։
Նա հավելել է, որ «Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել հայրենակիցներին վիրավորելը»։