AM
25 March 2025 - 10:14 AMT

ԳՇ պետ. Ատեստավորումը դրական է ազդել ԶՈւ մարտական պատրաստության բարձրացման վրա

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

Քննական գործընթացին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ նշել է, որ ատեստավորման գործընթացը ակնհայտորեն դրական ազդեցություն է ունեցել ԶՈւ մարտական պատրաստության բարձրացման վրա։