ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե երբ ականատես կլինենք ՀՀ երբեմնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին, ասել է, որ դա դժվար հարց է։
«Բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ», ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա պատասխանել է նաև հարցին, թե ինչու են մարդիկ շարունակում կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ:
«Այդ հարցին արդյո՞ք ես պետք է պատասխանեմ, այդ հարցին պետք է այդ մարդիկ պատասխանեն։ Համենայն դեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»,- ասել է նա։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե «ով բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին», ինչու նախկին նախագահ «Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը», ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը պատմեր, թե ինչ է լինելու, ուր է հասնելու երկիրը, որևէ մեկը հավատալո՞ւ էր։