AM
26 March 2025 - 08:55 AMT

Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվել ծառահատումների դեմ

Մարտի 25-ի երեկոյան Երևանի քաղաքապետարանի շենքի առջև տեղի է ունեցել քաղաքացիական բողոքի ակցիա, որի մասնակիցները իրենց դժգոհությունն են արտահայտել մայրաքաղաքում իրականացվող ծառահատումների դեմ։

Ըստ ցուցարարների՝ Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործունեությունն իրականում ծառերի զանգվածային ոչնչացում է, հայտնում է Panorama.am-ը:

«Քանի որ ծառը լեզու չունի և չի կարող ասել՝ «ռադտ քաշի, ձեռք մի տուր», մենք ունենք լեզու և պահանջում ենք, որպեսզի ծառերը չհատեն։ Մենք ունենք էկոլոգիական և բնապահնական լուրջ խնդիր՝ շոգ երկիր ենք և յուրաքանչյուր հատված ծառը մեր դեմ է։ Հորդորում եմ՝ պետք չէ բառադի հատել։ Մի երկու փտած ծառ են նկարում, ցույց տալիս, բայց ձեռքի հետ էլ առողջ ծառերն են հատում»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի բնակիչ Ռեմ Սահակյանը։

Սահակյանը ընդգծել է, որ ակցիայի մասին տեղեկացել է համացանցից և որոշում է կայացրել միանալ դրան որպես մտահոգ քաղաքացին։

«Այսօր Թումանյան փողոցով անցում ենք ու խաշվում, վառվում ենք, որովեհտև քաչալ ա փողոցը։ Այգիները քաչալ են՝ Բուսաբանական, Հաղթանակի և մյուս այգիները, թող այդտեղ տնկեն ինչքան ուզում են, մենք էլ կգնանք ու կհիանանք։ Ես փողոցում տեսել եմ ծառերի հատումը։ Ինձ վրդովեցրեց, որ մարդիկ մոտենում են Բեգոյանին ու ասում են՝ դուք ունե՞ք փաստաթուղթ, ասում է ՝ ես եմ ստեղի փոստաթուղթը, լո՞ւրջ, մենք էլ մեխի գլո՞ւխ ենք։ Մեր գործն էս երկրում ապրելն է, իսկ իր գործն է՝ մեզ լսելը»,- ասել է քաղաքացին։