Մինսկում կիրակնօրյա հայկական դպրոց է բացվել: Այստեղ երեխաներին սովորեցնում են մայրենի լեզու եւ գրականություն, պատմում են պատմական հայրենիքի մշակույթի եւ ավանդույթների մասին: Դպրոցը ղեկավարում է տաղանդավոր եւ փորձառու ուսուցչուհի Ռաիսա Աղվանյանը: Թուջար Բարոյանը դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն միջին եւ ավագ խմբերում: Ինչպես գրում է «Երկրամասը», սա առաջին հայկական դպրոցն է Բելառուսում: