ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։
«Վերջին հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը դրա ամենավառ ապացույցն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Խաչատրյանը չի բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին։
«Չեմ բացառում, որ որոշակի ժամկետ էլ դրված լինի»,- նշել է պատգամավորը։
Ըստ Խաչատրյանի՝ Փաշինյանի իշխանության պահպանումը այժմ ուղիղ կերպով պայմանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշմամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։