«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մարտի 14-ին կազմակերպված ակցիայի շրջանակում գրասենյակին փոխանցված նամակին ստացել են պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից։
Նամակում նշվում է, թե ակցիային մասնակցած անձանց մտահոգություններն ու ուղերձը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը։
«Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը։
Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողը հրատապ այցելի Բաքվում գտնվող մեր գերիներին և ներկա գտնվի նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին»,- գրել է Մանե Թանդիլյանը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։