AM
28 March 2025 - 14:17 AMT

Ընտրություններից մեկ օր առաջ Գյումրի նոր ռեանիմոբիլներ են տարել

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է 6 նոր ռեանիմոբիլով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:

Նոր ռեանիմոբիլները ստացվել են Կորեայից որպես նվիրատվություն, Հայաստանի տարածքում վերազինվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Այժմ ռեանիմոբիլները, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, պատրաստ են համալրել մարզային շտապօգնության մեքենաների պարկը։

Ավանեսյանը նաև այցելել է Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոն, որը սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը։

Մարտի 30–ին Գյումրիում անցնելու են ՏԻՄ ընտրություններ։Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Գյումրիում քարոզարշավի շրջանակում վարչական լծակներ օգտագործելու մեջ։«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն ասել էր, որ որոշ դրվագներով վարչական լծակներ են չարաշահվում և իշխանական թեկնածուին տալիս են մրցակցային առավելություն։