Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025-ի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչիպաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման 4 տարով:
2020-ի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):
Դատախազությունը 2020-ի մարտի 19-ին հաստատել է Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և այն հանձնել է համապատասխան դատարանին՝ քրվարույթի նյութերի հետ միասին։
Դատարանը 2025-ի փետրվարի 13-ին հանգել է այն եզրակացության, որ Ա.Պ.-ն կատարել է քրեորեն պատժելի արարք և մեղավոր է հիշյալ հանցագործության համար։ Արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որի համաձայն Ա.Պ.-ին նշանակվել է 4 տարվա ազատազրկում։ Դատավճռում միաժամանակ հաշվի է առնվել Ա.Պ.-ի՝ փաստացի անազատության մեջ գտնված ժամանակահատվածը, և նրան որպես վերջնական պատիժ սահմանվել է ազատազրկում՝ 3 տարի 10 ամիս 19 օրվա ժամկետով։
Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի։