Ապրիլին օդի միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»։
«Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,–գրել է նա։
Հայաստանի տարածքում ապրիլի 2-4-ը, որոշ շրջաններում կդիտվեն կարճատև տեղումներ, քամու ուժգնությունը՝ մինչև 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 2-4-ն ընկած ժամանակահատվածում, հնարավոր են կարճատև անձրևներ։ Ապրիլի 1-ին մայրաքաղաքում սպասվում է պարզ ու առանց տեղումների եղանակ։