AM
1 April 2025 - 14:39 AMT

Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա մեքենաների կանգառը կարգելվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: