AM
6 June 2002 - 18:26 AMT

ԲԻԶՆԵՍՄԵՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

Այսօր կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ձեռներեց Ռուբեն Հայրապետյանը: Այս պաշտոնի համար պայքարում նրա միակ հակառակորդ` Երեւանի «Արարատի» մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն Արկադի Անդրեասյանը հավաքել է ընդամենը չորս ձայն: Ֆեդերացիայի նախկին ղեկավար Սուրեն Աբրահամյանը չէր առաջադրել իր թեկնածությունը եւ քվեարկությանը չի մասնակցել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: