AM
2 April 2025 - 07:26 AMT

ՀՀ է ժամանել Վիետնամի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին ժամանել է Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական հրավերով։

Պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը։