AM
3 April 2025 - 13:13 AMT

Առաջիկա օրերին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ

Հայաստանի տարածքում ապրիլի 3-7-ն ընկած ժամանակահատվածում որոշ շրջաններում՝ օրվա ընթացքում, հնարավոր են կարճատև տեղումներ, իսկ առանձին հատվածներում՝ ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 3-ին, 5-ին և 6-ին մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ արագության։ Օդի ջերմաստիճանը այս օրերին էական փոփոխության չի ենթարկվի։

Երևանում՝ ապրիլի 3-ի ընթացքում, 5-ի երեկոյան ժամերին և 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, իսկ 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը և 7-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում ապրիլի 3-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կազմել է +20-ից +22 աստիճան, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև +11…+13 աստիճան։