AM
4 April 2025 - 07:54 AMT

Կառավարական համարով մեքենայի վարորդը տուգանվել է հանդիպակաց գոտով երթևեկելու համար

Կառավարական համարանիշով մեքենայի վարորոդը տուգանվել է հանդիպակաց գոտով երթևեկելու համար։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից, գրում է Factor.am-ը։

«Նշված մեքենայի վարորդը տուգանվել է կարմիր լույսի տակով անցնելու և հանդիպակաց երթևեկելու համար»,- հայտնել են ոստիկանությունից:

Ճշտող հարցին, թե ով է եղել մեքենայի ղեկին, ոստիկանությունից հավելյալ մանրամասներ չեն հաղորդել։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կառավարական համարանիշով մեքենան հանդիպակաց երթևեկում։ Ուշագրավ զուգադիպությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը կառավարության նիստում դժգոհում էր նրանից, որ վարորդները ՀՀ-ում վատ են վարում, իսկ վարորդական վկայականների մեծամասնությունը կեղծ է։