AM
7 April 2025 - 10:18 AMT

Երևանի փողոցներում 580 LED լուսատու է տեղադրվել

Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հայտնում է քաղաքապետարանը։

Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ:

Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում:

Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու: