AM
7 April 2025 - 10:34 AMT

50-75 տարեկանները կարող են անվճար ստուգվել հաստ աղու քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով

Կոլոռեկտալ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար 50-75 տարեկան քաղաքացիները կարող են անցնել անվճար հետազոտություն, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարության պիլոտային այս ծրագրի ներդրումից ի վեր արդեն 9000 քաղաքացի է հետազոտվել։

«Սա հաստ աղու քաղցկեղը կանխարգելելու, նախնական փուլում հայտնաբերելու լավագույն տարբերակն է»,- նշել են նախարարությունից։