AM
8 April 2025 - 07:29 AMT

Ջենիֆեր Լոպեսը համերգ կտա Երևանում

Հանրահայտ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային շրջագայության շրջանակում համերգային ելույթով հանդես կգա նաև Երևանում։

Երգչուհին իր ամառային համերգաշարի մասին հայտնել է «Ինստագրամի» պաշտոնական էջում՝ հրապարակելով նաև այն քաղաքների ցանկը, որտեղ կայանալու են իր համերգները։ Դրանում ընդգրկված է նաև Երևանը։

Up All Night խորագիրը կրող համաշխարհային շրջագայության շրջանակում Երևանում նախատեսված համերգը կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Տուրի շրջանակում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում։