AM
6 June 2002 - 18:02 AMT

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐՆԱՁԵԻՆ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՆԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԸ

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատ» եւ քրիստոնեա-պահպանողական կուսակցության տարած հաղթանակից հետո իշխանամետ ԶԼՄ-ները Թբիլիսիյում այդ քաղաքական միավորումների առաջնորդների վարկաբեկման արշավ են սկսել: Այսօրվա դրությամբ Վրաստանի առավել ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ Միխայիլ Սահակաշվիլու եւ Զուրաբ Ժվանիայի դեմ օգտագործվող գլխավոր փաստարկը նրանց հայկական ծագումն է: Այդ թեմայի շուրջ արտահայտվել է նաեւ նախագահ Շեւարնաձեն: Անուղղակիորեն հաստատելով արդարադատության նախկին նախարարի եւ խորհրդարանի նախկին խոսնակի հայկական ծագման մասին պնդումները` նա հայտարարել է, որ չի կարեւորում համաքաղաքացիների էթնիկական պատկանելիությունը: «Գլխավորն այն է, որ նա վրացական եռանդով աշխատի ի բարօրություն Վրաստանի»,- ընդգծել է Շեւարնաձեն:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: