AM
12 April 2025 - 10:58 AMT

Բագրատ սրբազան. Մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով Ծաղկազարդի տոնի խորհրդին, Հիսուսին շուքով դիմավորելու, ապա նրան խաչելուն ու հարության հաղթանակին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ պետք չէ ակնկալել, թե կյանքի ընթացքը միշտ համեմված է լինելու միայն Ծաղկազարդի ոգեղեն պահերով, քանի որ դրանք կարող են հաջորդվել նաև խաչի ճանապարհով։

Նա ընդգծել է, որ խաչի ցավը հարկավոր է ընդունել առանց հուսալքության և տրտմության, քանի որ այն անխուսափելի է, ու հաղթանակին հասնելու ուղին անցնում է հենց այդ փորձության միջով։

Մեր պարտությունները, ըստ նրա, բխում են ոչ միայն արտաքին սպառնալիքներից, այլ առաջին հերթին՝ մեր ներսում կատարվող բարոյահոգեկան անկումից։

«Մեր պարտությունների մեղավորը մեղքն է եղել, ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել»,- ասել է Բագրատ սրբազանը։