Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, ինչպես նաև 13-14-ը և 17-ի գիշերն առանձին շրջաններում, իսկ 15-16-ը՝ շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում հնարավոր են նաև ամպրոպներ։ Ապրիլի 17-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 13-15-ի գիշերներին լեռնային գոտիներում տեղումները կարող են արձանագրվել ձյան տեսքով։
Քամին կլինի հարավարևմտյան ուղղության՝ 5-8 մ/վ արագությամբ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ընդհանուր առմամբ զգալի փոփոխություն չի կրի։
Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, ինչպես նաև 13-14-ը կանխատեսվում են կարճատև տեղումներ, իսկ 15-16-ը սպասվում են անձրևներ, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Ապրիլի 17-ին մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։