ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում Big Mind ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հայերենի անվճար դասընթացներ՝ Հայաստանում բնակվող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար։
Ծրագիրը նախատեսված է միգրանտ ընտանիքների այն երեխաների համար, ովքեր սովորում են 4-9-րդ դասարաններում։
Մասնակցել կարող են՝
- հայ կամ օտարազգի դպրոցականներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չունեն հայերեն լեզվի բավարար իմացություն,
- երեխաներ, որոնց անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն հայերենի գիտելիքները խորացնելու և դպրոցական ծրագրին համարժեք մակարդակի հասնելու համար,
- արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, ովքեր դժվարություն ունեն հարմարվելու ՀՀ հանրակրթական դպրոցների լեզվական միջավայրին։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 10-ը լրացնել առցանց հայտադիմումը։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։