AM
22 April 2025 - 08:40 AMT

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի 2 խաչմերուկում

Ապրիլի 23-ից Երևանի որոշ փողոցների խաչմերուկներում իրականացվելու են երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մի շարք լրացուցիչ լուսացուցային սեկցիաների ապամոնտաժմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանությունները նշել են, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից Կորյուն փողոց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի։

Բացի այդ, կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան։