AM
29 May 2009 - 15:03 AMT

«Սինոփսիս Հայաստանը» կազմակերպում է մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Կապված երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ, հունիսի 1-ին «Սինոփսիս Հայաստանը» կազմակերպում է Խարբերդի մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես վաճառք: Ընկերությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է այդպիսի բարեգործական միջոցառումներ: Անցյալ տարի նման միջոցառում է տեղի ունեցել դետկեմբերի 22-26-ը: Այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Սինոփսիս Հայաստան» կատարած այցի ժամանակ ծանոթացել է երեխաների աշխատանքներին:

Հավաքաված դրաման միջոցները փոխանցվելու են մանկատան երեխաների կարիքները հոգալու համար:

Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը նշել է, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես երեխաների աշխատանքները կշարունակեն ապրել «Սինոփսիս Հայաստանի» հարկի ներքո: